Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Պե՞տք է հղիին աղի սնունդ

Պե՞տք է հղիին աղի սնունդ

Երբեմն հղիները խորհուրդներ են լսում` հրաժարվել աղից ընդհանրապես. նատրիում քլորին մեղադրում են այտուցների, բարձր ճնշման, տոքսիկոզի առաջացման գործընթացում: Իսկապես, աղի չափից դուրս օգտագործումը կարող է նպաստել այդ բարդություններին: Սակայն առանց աղի սնունդը ոչ պակաս վտանգավոր է: Աղն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար:

Մեծահասակ կանանց խորհուրդ է տրվում օգտագործել օրական 2000-4000 մգ աղ /ոչ ավելի 5 գրամից/, և առողջ հղիներին՝ ծննդաբերության նորմալ ընթացքի համար նույնպես անհրաժեշտ է այդ քանակը:

Պետք է հիշել, որ աղը միայն սննդին ավելացվող կերակրի աղը չէ, այն պարունակվում է նաև հացի, պանրի, մսի մեջ:
Մեր օրերում դժվար չէ վերահսկել աղի քանակը մթերքում՝ արտադրողները պարտավոր են պիտակների վրա նշել դրա քանակը: Թվաբանական հաշվարկները կարող են հոգնեցուցիչ թվալ, սակայն դրանցով հարկ չէ միշտ զբաղվել:

Մի քանի օրից արդեն պարզ կդառնա, որ պահածոները, կիսաֆաբրիկատները, չիպսերը և պատրաստի նախաճաշերն անհրաժեշտ է բացառել սննդից, թեկուզ հենց նրանց մեջ աղի մեծ քանակի պատճառով, և գերադասությունը տալ առանց քիմիական հավելումների և կասկածելի պահպանման երկար ժամկետով բնական մթերքներին:

Երբեմն, հատկապես առաջին եռամսյակում, հղիի «սիրտը աղի է պահանջում»: Սովորաբար, նման նոպաներն ամբողջ հղիության ընթացքում 1-2 անգամ են արտահայտվում: Այդպիսի դեպքերում կարելի է ընդառաջ գնալ օրգանիզմի պահանջին և օգտագործել, օրինակ, թթու դրած վարունգ` այդ ընթացքում աղը քչացնելով մյուս կերակուրներից:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ